Բելառուսի խորհրդարանը նախագահի ընտրությունները նշանակել է այս տարվա հոկտեմբերի 11-ին
Բելառուսի խորհրդարանն այսօր նիստի ժամանակ նախագահի ընտրությունները նշանակել է ընթացիկ տարվա հոկտեմբերի 11-ին: Այդկերպ՝ հունիսի 30-ից երկրում սկսվել է նախընտրական արշավը, հաղորդում է ТАСС-ը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է ընտրություններն անցկացնել բաց, արդար և երկրի միջազգային պարտավորությունների համաձայն: Նա բազմիցս հայտարարել է, որ թույլ կտան և՛ բելառուս, և՛ օտարերկրյա դիտորդներին հետևել ընտրությունների ընթացքին։ «Թող նայեն, իրենց սեփական եզրակացություններն անեն»,- ասել է նա՝ ընդունելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Լիդիա Երմոշինային:
Լուկաշենկոն նախկինում բազմիցս հասկացրել է, որ կմասնակցի նախագահական մրցապայքարին: Նա Բելառուսի նախագահ է ընտրվել 1994, 2001, 2006 և 2010 թվականներին:










