ԵՏՄ անդամակցության արդյունքում ակնկալվում են ներդումային հոսքեր նաև այլ երկրներից. Կարեն Ճշմարիտյան
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր «Տնտեսական հարցերով համաժողովի» ժամանակ ասաց, որ ԵՏՄ անդամակցության արդյունքում հայ գործարարները ավելի պարզեցված և դյուրին մուտք ունեն անդամ երկրներ։
Միաժամանակ, ըստ նրա, ակնկալվում են ներդումային հոսքեր:
«ԵՏՄ անդամակցությունը նոր տեսակի հնարավորություն է ստեղծում նաև եվրոպական, այլ երկրների ներդրողների համար՝ օգտագործելով Հայաստանի տնտեսական տարածքը դուրս գալ Եվրասիական տնտեսական միության շուկա։ Միևնույն ժամանակ՝ հակառակը՝ ԵՏՄ-ի համար՝ եվրոպական շուկա դուրս գալու համար»,-ասաց նա և նշեց, որ եվրոպական կողմի հետ քննարկումներ են կայացել հետագա համագործակցության ձևաչափի վերաբերյալ:
Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ ներդրումային միջավայրի բարելավման համար բոլորն են պատասխանատու։










