Սթոունհենջի մոտ առեղծվածային պատկերներ են հայտնվել գետնի վրա. տեսանյութ

23:58 • 30.06.15

Անօդաչու թռչող սարքով արված տեսագրությունը նոր հսկայական պատկերներ է բացահայտել Սթոունհենջի մերձակայքում:

 

Russia Today-ի փոխանցմամբ` շրջաններ ու առեղծվածային երկրաչափական պատկերներ են ֆիքսվել Անգլիայի Ուիլթշիրի կոմսությունում, որտեղ գտնվում է հանրահայտ Սթոունհենջը:

 

Արտերում հայտնվող նման անբացատրելի  պատկերների ֆենոմենի մասին լայնորեն հայտնի է դարձել 1960-ականներից սկսած, չնայած երևույթի մասին հիշատակությունները թվագրվում են 1600-ականներով:

 

Նման օդային նկարահանումների տեսանյութեր հրապարակող MrGro կայքը, սակայն, կարծիք է հայտնում, թե նման պատկերների մեջ «այլմոլորակայինների հետք» փնտրել պետք չէ: