Դանիան քննարկում է սահմանային վերահսկողություն սահմանելու հնարավորությունը
Դանիան քննարկում է սահմանային վերահսկողություն սահմանելու հնարավորությունը, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Քրիստիան Ջենսենը, հաղորդում է ria.ru-ն:
Ջենսենը, սակայն, հավելել է, որ այդ սահմանափակումները կհամապատասխանեն Շենգենյան գոտում գոյություն ունեցող օրենքներին և չեն խախտի սահմանն առանց անձնագրի հատելու սկզբունքը:
Անօրինական ներգաղթի հոսքը սահմանափակելու նպատակով սահմանային վերահսկողություն սահմանելու պահանջը ներկայացրել է աջակողմյան Դանիայի ժողովրդական կուսակցությունը՝ երկրի խորհրդարանում կոալիցիայի ձևավորման ժամանակ: Բանակցությունների արդյունքներով՝ կուսակցությունը չի մտել կոալիցիայի կազմի մեջ, որը ձևավորել է Լիբերալ կուսակցությունը:
Կոալիցիան վերահսկում է խորհրդարանում 179 տեղից միայն 34-ը, այդ պատճառով կառավարությունը կախվածություն ունի Ժողովրդական կուսակցությունից օրենսդրական նախաձեռնություններն առաջ տանելու գործընթացում:










