Աջափնյակում 48-ամյա տղամարդու դիակ է հայտնաբերվել՝ ձեռքին գրություն

20:43 • 30.06.15

Հունիսի 30-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ահազանգ է ստացվել՝ Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան 30շ. բնակարաններից մեկում տղամարդու դիակ հայտնաբերելու մասին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ։


Բնակարանում հայտնաբերվել է նույն տան բնակիչ, 1967թ. ծնված Ֆրունզ Բադալյանի դիակը՝ աջ և ձախ նախաբազուկների շրջանում կտրած բազմաթիվ վնասվածքներով, ևս մեկ խորը կտրած-ծակած վնասվածք՝ պարանոցի շրջանում։


Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է մոտ 35 սմ երկարությամբ որսորդական տիպի դանակ՝ արյան հետքերով, և գրություն՝ ստորագրությամբ, ըստ որի՝ հիվանդության պատճառով կատարել է ինքնասպանություն, ինչի համար խնդրում է որևէ մեկին չմեղադրել։


Կատարվում  է քննություն: