Պետք է հրաժարվել բամբասանքներից, հուսահատությունից և գնալ առաջ. վարչապետ

15:13 • 30.06.15

 

Այսօր «Տնտեսական հացերով համաժողովի» ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախ շնորհակալություն հայտնեց նախկին վարչապետներին՝ Խոսրով Հարությունյանին և Հրանտ Բագրատյանին՝ ներկայության և քննարկմանը մասնակցելու համար:


«Համոզված եմ, որ անելիքներ ունենք, և նման համաժողովների անցկացումը ակտուալ է և պետք է քննարկենք ապագա քայլերը»,-ասաց նա:


Նա ելույթներից առանձնացրեց հատկապես երկու հարցը: Առաջինը «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի բարձրացրած՝ ճյուղային քննարկումներ կազմակերպելու և հանրությանը տեղեկացնելու հարցն է, իսկ երկրորդը՝ Հրանտ Բագրատյանի՝ ավելացրած արժեքի հարկից հրաժարվելուն և շրջանառության հարկին անցնելու, որը ըստ վարչապետի՝ համարձակ  քայլ է:

 

«Դա ևս իմ կարծիքով մեծ խթան կարող է հանդիսանալ տնտեսության զարգացման համար, սակայն մի քիչ համարձակ, ռիսկային քայլ է և կքննարկենք»,-ասաց նա:


Վարչապետը գտնում է, որ պետք է հրաժարվել բամբասանքներից, հուսահատությունից և գնալ առաջ:


«Ունենք ռեսուրս տնտեսությունն առաջ տանելու»,-ասաց նա և միասնական աշխատանքի  անհրաժեշտություն տեսավ: