Հունաստանում մոտ 1000 բանկ կբացվի 3 օրով՝ թոշակները վճարելու համար

12:58 • 30.06.15

Հունաստանում մոտ հազար բանկ կբացվի երեք օրով թոշակները վճարելու համար։ Այդ մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարարությունը, գրում է gazeta.ru-ն։

 

Մասնավորապես՝ բանկերը բաց կլինեն հուլիսի 1-ից՝ բանկային քարտեր չունեցող թոշակառուներին սպասարկելու համար։

 

«Ֆինանսների նախարարությունը հիշեցնում է բոլոր ներդրողներին, որ եվրոյով ավանդները երաշխավորված են նաև հանրաքվեից հետո, որը քաղաքացիներին հնարավորություն կտա որոշել, թե արդյոք նրանք համաձա՞յն են, թե՞ ոչ թոշակների կրճատմանն ուղղված Եվրախմբի առաջարկին, հանրաքվե, որը Եվրախումբը փորձում էր տապալել՝ հրաժարվելով երկարացնել վարկային պայմանագիրը կարճ ժամանակով»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում։

 

Հիշեցնենք, որ Հունաստանում սկսվել են «բանկային արձակուրդներ»։ Մինչ հաջորդ երկուշաբթի երկրի ողջ տարածքում գործող բանկերը փակ են, իսկ բանկոմատները կսկսեն աշխատել միայն հունիսի 30-ից։