Ինդոնեզիայում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի (լուսանկարներ, տեսանյութ)
Ինդոնեզիայում ռազմատրանսպորտային ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի։ Hercules С-130 ինքնաթիռն ընկել է Մեդան քաղաքի բնակելի թաղամասի վրա, հայտնում է Интерфакс-ը։
Փրկարարների համաձայն՝ աղետի զոհերի թիվը կարող է աճել։ Կադրերում, որոնք հեռարձակում է տեղական հեռուստաընկերությունը, երևում են ինքնաթիռի այրվող մասեր և կիսաքանդ շենքեր։
Իշխանությունները փոխանցում են, որ աղետի վայրում արդեն հայտնաբերվել են 5 մարդու մնացորդներ, զոհերի որոնումները շարունակվում են։
Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով կեսօրին։ Ինքնաթիռն ընկել է անմիջապես թռիչքից հետո։ Օդանավում եղել է 12 զինվորական։ Աղետից առաջ օդաչուն փոխանցել է, որ մտադիր է վերադառնալ օդանավակայան՝ տեխնիկական խնդիրների պատճառով։


















