Ինդոնեզիայում բնակելի թաղամասի վրա ընկած ինքնաթիռի զոհերի թիվը հասել է մոտ 45-ի (լուսանկարներ)
Լուսանկարը՝ AFP 2015/ ATAR-ի
Ինդոնեզիայում այսօր աղետի ենթարկված օդանավում եղել է 113 մարդ` անձնակազմի 12 անդամ և 101 ուղևոր, հայտնում է Газета-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։
Հաղորդվում է, որ զոհերի թիվը հասել է 38-ի, այլ աղբյուրներով՝ 45-ի։
Նշվում է, որ հավանականությունը, որ ինչ-որ մեկը ողջ է մնացել, քիչ է։ Վթարի պատճառ կարող են լինել շարժիչի հետ կապված խնդիրները։
Հիշեցնենք, որ Ինդոնեզիայում ռազմատրանսպորտային Hercules С-130 ինքնաթիռն ընկել է Մեդան քաղաքի բնակելի թաղամասի վրա։
Ֆոտոշարքը՝ ըստ Daily Mail-ի.

















