6-7 տարի կպահանջվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու համար. Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ 6-7 տարի կպահանջվի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու և հանրաքվե անցկացնելու համար, գրում է gazeta.ru-ն։
«Մենք աշխատում ենք տնտեսական, սոցիալական, վարչական տեսանկյուններից բարեփոխումներ անցկացնելու ուղղությամբ: Դա կլինի երկար աշխատանք, գործընթացը կտևի առնվազն 6-7 տարի: Դրանից հետո, երբ մենք պատրաստ կլինենք, հանրաքվե կանցկացնենք, որպեսզի ուկրաինացիներից իմանանք, թե արդյոք պետք է մենք մտնենք Հյուսիսատլանտյան դաշինք»,- հայտարարել է Պորոշենկոն իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։










