«Իսլամական պետության» գրոհայինները 2 կնոջ են գլխատել՝ «կախարդության» համար

14:01 • 30.06.15

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները Սիրիայում 2 կնոջ են գլխատել, հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով Սիրիայում մարդու իրավունքների հարցերով դիտորդական խորհրդին։

 

Կանանց մահապատժի են ենթարկել Դեյր էզ Զոր քաղաքում կիրակի և երկուշաբթի օրերին, սակայն այդ մասին հայտնի է դարձել ավելի ուշ։

 

Բացի կանանցից, նրանց հետ մահապատժի են ենթարկել նաև նրանց ամուսիններին։ Որոշ տվյալներով՝ կանանց մեղադրել են կախարդության համար, որից հետ ԻՊ-ը կայացրել է իր որոշումը։

 

Արևմտյան ԶԼՄ-ները նշում են, որ սա, ամենայն հավանականությամբ, առաջին դեպքն է, որ Սիրիայում գործող գորհայինները կանանց են գլխատում։