«Թունիսի հերոսը», ով կանգնեցրել է ահաբեկչին (տեսանյութ)
Բրիտանական Channel 4 հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել թունիսցի շինարարի մասին, ով կանգնեցրել է Սաիֆ Ռեզքուի անունով ահաբեկչին Թունիսում, գրում է Обозреватель-ը։
Ահաբեկիչը, լողափին սպանելով արտասահմանցիների, սկսել է վազել դեպի հյուրանոց փախչող մարդկանց հետևից։
Շինարար Մոնսեֆ Մալը, լսելով կրակոցի ձայները և տեսնելով մոտեցող ահաբեկչին, շինության տանիքից, որտեղ այդ պահին աշխատելիս է եղել, սալիկների կտորներ և շինարարական աղբ է նետել նրա գլխին։ Ահաբեկիչն ընկել է, և նրան է հասել ոստիկանությունը։
Բրիտանական ալիքը վստահեցնում է, որ եթե չլինեին Մոնսեֆի գործողությունները, սպանվածներն ավելի շատ կլինեին։ Մոնսեֆը հայտարարել է, որ այդպես է վարվել, քանի որ «այդպես պետք է անի յուրաքանչյուր թունիսցի և յուրաքանչյուր մուսուլման»։
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին Թունիսում 5-աստղանի հյուրանոցի տարածքում ահաբեկչություն է իրականացվել, որի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը։ Ահաբեկչությանը զոհ է գնացել 39 մարդ։










