Չինաստանի և Ռուսաստանի միջև գաղտնի թունել է հայտնաբերվել

12:13 • 30.06.15

Չինաստանի և Ռուսաստանի սահմանին գաղտնի ստորգետնյա ճանապարհ է հայտնաբերվել։ Այն օգտագործվել է խորհրդային և չինացի հետախույզների կողմից 20-րդ դարի 30-ականներին՝ Ճապոնիայի կողմից Մանչժուրիայի շրջափակման ժամանակ, գրում է Обозреватель-ը՝ National Geographic-ին հղումով։

 

Սահմանային ստորգետնյա ճանապարհը փորվել է Հյուսիս-արևելյան հակաճապոնական միավորված բանակի կարիքների համար, սակայն հայտնաբերվել է միայն վերջերս։

 

Թանգարանի աշխատակիցները Հյուսիսային Կորեա կատարած այցի ժամանակ իմացել են հյուսիսկորեացի մասնագետների մասին, ովքեր փորել են գաղտնի թունելը։ Այդ տեղեկությունը տվել է տարածքի ուսումնասիրությունների մեկնարկը, որի արդյունքում էլ այն հայտնաբերվել է։

 

Մասնագետները վստահ են, որ հայտնաբերված թունելն օգտագործվել է չինացի և խորհրդային հետախույզների միջև տեղեկությունների փոխանակման համար։ Դա, ի թիվս այլնի, թույլ է տվել հաղթանակ տանել Ճապոնայի հետ պատերազմում։