Հրապարակվել է Նեպալի ուժգին երկրաշարժի նոր տեսանյութ (լուսանկարներ, տեսանյութ)
Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի շենքերից մեկին ամրացված անվտանգության տեսախցիկը նկարահանել է ապրիլի վերջին տեղի ունեցած հզոր երկրաշարժի իրարանցումն ու այսուայն կողմ փախչող սարսափահար մարդկանց, գրում է Daily Mail-ը։
Տեսանյութը հրապարակվել է բոլորովին վերջերս՝ Nepal Rises նախաձեռնության կողմից։
Դրանում կարելի է տեսնել, թե ինչպես են տեսախցիկի հարևանությամբ գտնվող շենքերը փլուզվում, իսկ մարդիկ այսուայն կողմ փախչում։
Հիշեցնենք, որ Նեպալում տեղի ունեցած 7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժն ավելի քան 8.000 մարդու կյանք է խլել։















