Ռուսաստանում գեղեցկության չափանիշների 100-ամյա պատմությունը՝ 1 րոպեում (լուսանկարներ, տեսանյութ)
Ռուսաստանում գեղեցկության չափանիշների 100-ամյա պատմության մասին հայտնի մոդել Աննա Զայցևայի մասնակցությամբ տեսանյութը YouTube-ի հիթ է դարձել, գրում է gazeta.ru-ն։
Տեսանյութը պատրաստել է Cut.com կայքն իր 100 Years of Beauty նախագծի շրջանակում։ Այն հրապարակվել է հունիսի 29-ին, և ներկա պահին արդեն ունի մոտ 250.000 դիտում։
Վարսահարդարների և ոճաբանների օգնությամբ մոդելը տեսախցիկի առջև արագորեն կերպարանափոխվում է՝ ցուցադրելով ռուս կանանց ոճային փոփոխությունները 100 տարվա ընթացքում։
Հիշեցնենք, որ նմանատիպ տեսանյութ կայքը պատրաստել էր Իրանի մասին։
























