Զիմբաբվեի նախագահն «ամուսնության առաջարկ» է արել Բարաք Օբամային
Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն խնդրել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ձեռքը՝ ասելով, որ «ցանկանում» է ամուսնանալ նրա հետ, գրում է Daily Mail-ը՝ հավելելով, որ դրանով աֆրիկացի նախագահը ծաղրել է ԱՄՆ-ին միասեռ ամուսնություններն օրինականացնելու համար։
Նա այդ հայտարարությունն արել է իր ելույթի ժամանակ, որի ընթացքում նշել է, որ իհարկե կատակում է, քանի որ նա չի պատրաստվում իրականում ամուսնանալ Օբամայի հետ։
Նախագահ Մուգաբեն իր ելույթում ԱՄՆ-ին անվանել է սատանայապաշտ և այլասերված՝ պնդելով, թե ինչպես կարող է քրիստոնյա ժողովուրդը դեմ քնալ Աստծուն։
Շատերը համացանցում կատակել են նախագահի հայտարարության շուրջ՝ ասելով, որ նա մոռանում է, որ իր առաջարկն անհնար է, քանի որ Օբաման արդեն ամուսնացած է, իսկ նույնասեռական լինել չի նշանակում ամուսնության առաջարկ անել ամեն պատահած տղամարդու։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը երկրի բոլոր 50 նահանգներում օրինականացրել է միասեռ ամուսնությունները՝ դրանով իսկ դառնալով աշխարհում 18-րդ երկիրը։
Կարդացեք նաև, թե ինչպես են անցել աշխարհի մի շարք երկրներում անցկացված գեյ- շքերթները։














