Անգլիայում հուլիսի 1-ին ռեկորդային շոգ եղանակ է գրանցվել

22:00 • 01.07.15

Հուլիսի 1-ը դարձել է ամենաշոգ օրն Անգլիայում եղանակային դիտումների ողջ պատմության ընթացքում:


BBC-ի հաղորդմամբ` լոնդոնյան «Հիթրոու» օդանավակայանի շրջանում  տեղադրված ջերմաչափը չորեքշաբթի բարձրացել է մինչև 36.7 աստիճանի` ըստ Ցելսիուսի` այդպիսով գերազանցելով 2006 թվականի ռեկորդը:


Բրիտանիայի առողջապահական մարմիններն ու բժիշկներն  երկրի բնակիչներին կոչ են անում արևի տակ երկար չմնալ օրվա ամենաշոգ պահին` 11:00-15:00-ն: 


Հուլիսի 1-ին Լոնդոնում ավելի շոգ է եղել, քան Հռոմում, Աթենքում, սակայն փոքր-ինչ «ցուրտ», քան Փարիզում և Մադրիդում: Շոտլանդիայում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը 23 աստիճանից չի բարձրացել: