Հովիկ Աբրահամյանն ու Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել
Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հեռախոսազրույցը։ Այդ մասին հայտնի է դարձել Ռուսաստանի կառավարության կայքում տեղադրված հաղորդագրությունից:
Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-հայկական հարաբերությունների արդի հարցերը, այդ թվում՝ Երևանում հունիսի 25-26-ին կայացած Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները։
Դմիտրի Մեդվեդևը և Հովիկ Աբրահամյանն ընդգծել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ակտիվացման կարևորությունը։










