Ռուսաստանը 6 մլն դոլար կհատկացնի Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի գյուղատնտեսության զարգացման համար

15:31 • 01.07.15

 ITAR-TASS/Sergei Zhukov

Ռուսաստանը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը 6 միլիոն դոլար կտրամադրի, որպեսզի օգնի Հայաստանին, Ղրղզստանին և Տաջիկստանին զարգացնել գյուղատնտեսությունը, հաղորդում է ТАСС-ը:

 

Ռուսաստանի կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ 2015-ից մինչև 2017 թվականը Ռուսաստանը տարեկան 2 մլն դոլար կտրամադրի այդ երկրների գյուղատնտեսության կայուն զարգացումը ֆինանսավորելու համար: