Բակո Սահակյանը ստորագրել է «ԼՂՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքը

17:17 • 01.07.15

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին ստորագրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ԼՂՀ օրենքը:


Համաձայն օրենքի` սահմանվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հետևյալ կառուցվածքը.

1) առողջապահության նախարարություն.
2) արդարադատության նախարարություն.
3) արտաքին գործերի  նախարարություն.
4) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն.
5) գյուղատնտեսության նախարարություն.
6) էկոնոմիկայի նախարարություն.
7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար.
8) կրթության, գիտության և սպորտի նախարարություն.
9) մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն.
10) պաշտպանության նախարարություն.
11) քաղաքաշինության նախարարություն.
12) ֆինանսների նախարարություն:


Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր գործում են պետական կառավարման հետևյալ մարմինները.


1) ազգային անվտանգության ծառայություն.
2) արտակարգ իրավիճակների պետական ծառայություն.
3) շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչություն.
4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանություն: