ԱՄՆ Պետդեպը հրապարակել է Հիլարի Քլինթոնի նամակների մյուս մասը

09:09 • 01.07.15

Լուսանկարը՝ РИА Новости. Ալեքսեյ Կուդենկո


ԱՄՆ Պետդեպը հրապարակել է Հիլարի Քլինթոնի նամակագրության նոր մասը։ Այս անգամ հանրությանը ներկայացվել է ավելի քան 2.200 նամակ, որոնք նախկին պետքարտուղարն ուղարկել է կամ ստացել 2009-ին, գրում է РИА Новости-ն։

 

Քլինթոնի նամակագրության շուրջ սկանդալն առաջացել էր այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ լինելով դիվանագիտական գերատեսչության ղեկավար՝ նա նամակներ է ուղարկել անձնական էլեկտրոնային փոստից, այլ ոչ թե կառավարականից։

 

Մայիսի վերջին Պետդեպն արդեն հրապարակել է Քլինթոնի մոտ 300 նամակ։ Հրապարակված նամակագրության նոր մասը վերաբերում է Պետդեպը ղեկավարելու առաջին տարվան։

 

Նամակները պաշտոնական բնույթի են, սակայն մեծավմասամբ կապված են առօրյա աշխատանքային հարցերի հետ։