ՌԴ Պետդուման վավերացրել է Ղրղզստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության վերաբերյալ պայմանագիրը
Ռուսաստանի Պետդուման վավերացրել է Ղրղզստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրը, գրում է РИА Новости-ն։
Նշվում է, որ Ղրղզստանն ավարտել է բոլոր նախապատրաստական աշխատանքները մայիսի 22-ին։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա էր մտցրել Ղրղզստանի անդամակցության մասին պայմանագրի վավերացման մասին փաստաթղթերի փաթեթը։
Այսօր ավելի վաղ Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Մաժիլիսի պատգամավորները հավանություն են տվել Ղրղզստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության վերաբերյալ պայմանագրի վավերացմանը։










