ԱՄՀ-ն հաստատել է Հունաստանի կողմից 1,5 մլրդ եվրո վճարման բացակայությունը

13:34 • 01.07.15

napi.hu
 

Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է, որ Հունաստանը չի կատարել 1,5 միլիարդ եվրոյի չափով հերթական վճարման կատարումը: Այդ մասին ասված է հիմնադրամի հայտարարության մեջ, գրում է gazeta.ru-ն:

 

Չմարված վճարման պատճառով Հունաստանը զրկվում է հիմնադրամի ֆինանսավորման իրավունքից մինչև պարտքի մարումը։

 

Հիմնադրամում նաև հաստատում են, որ Հունաստանից ստացել են վարկերի վճարումների ժամկետները երկարացնելու մասին խնդրանքը։