Ինդոնեզիայում ավիաաղետի զոհերի թիվը հասել է 141-ի (լուսանկարներ)
Լուսանկարը՝ Zuma/ТАСС
Ինդոնեզիայում ավիաաղետի զոհերի թիվը հասել է 141-ի, հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով France 24-ին։
«Մենք ընդունել ենք 141 դի»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը հիվանդանոցներից մեկում։
Ավելի վաղ հաղորդվել է, որ օդանավում եղել է անձնակազմի 12 անդամ և 101 ուղևոր։ Նախնական տվյալներով՝ բնակելի թաղամասում, որտեղ ընկել է ինքնաթիռը, զոհերը 45-ն են։
Աղետը տեղի է ունեցել հունիսի 30-ին։ Ռազմատրանսպորտային Hercules С-130 ինքնաթիռն ընկել է անմիջապես թռիչքից հետո։ Վթարից առաջ օդաչուն հայտնել է, որ մտադիր է վերադառնալ՝ տեխնիկական խնդիրների պատճառով։














