«Իսլամական պետության» անդամներին մահապատժի են ենթարկել նրանց իսկ ոճով
Սիրիայում ապստամբները «Իսլամական պետության» ներկայացուցիչների հետ հաշվեհարդար են տեսել նրանց իսկ ոճով:
Life News-ի փոխանցմամբ` Սիրիայի ընդդիմության արմատական ներկայացուցիչ «Ջեյշ ալ-Իսլամը» մահապատժի է ենթարկել 13 իսլամիստների:«Ջեյշ ալ-Իսլամը» նախկինում Սիրիայի ազատ բանակի կազմում էր: Այժմ նրանք առաջվա պես հանդես են գալիս ինչպես Սիրիայի կառավարական ուժերի, այնպես էլ «Իսլամական պետության» դեմ:
Հետաքրքրական է, որ «դահիճները» նարնջագույն կոմբինեզոններով են, որպիսիք սովորաբար կրում են ԻՊ-ի զոհերը` մահապատժից առաջ: Իսկ իսլամիստները եղել են սևազգեստ ու շղթայակապ:
Սիրիացի ապստամբները չեն մոռացել նաև ինտերնետում տարածել իսլամիստների իսկ մահապատիժը, ինչպես հաճախ հենց նրանք են անում` հերթական վայրագությունից հետո: Տեսագրությունը հնարավոր է դիտել սկզբնաղբյուր կայքում` հղումով:










