Հունիսին ԻՊ-ի ահաբեկիչների հետ բախումների զոհ է դարձել ավելի քան 1.466 իրաքցի. ՄԱԿ
EPA/ALI ALI
Այս տարվա հունիսին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ զինված բախումների, ինչպես նաև Իրաքում ծայրահեղականների կողմից իրականացված ահաբեկչությունների զոհ է դարձել 1.466 իրաքցի, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 1.687 մարդ: Այդ մասին ասված է Իրաքում ՄԱԿ-ի առաքելության տարածած հատուկ զեկույցում, գրում է ТАСС-ը:
Զեկույցում նշվում է, որ «Իսլամական պետության» կողմից բռնության զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է մայրաքաղաքում և դրա արվարձաններում: Բաղդադում և դրա մոտակայքում գտնվող շրջաններում ահաբեկչության զոհ է դարձել 974 իրաքցի: Ընդ որում, ինչպես նշում է ՄԱԿ-ի առաքելությունը, սպանվածների և վիրավորների ճնշող մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են։










