Իսրայելի դեմ ահաբեկչությունները ֆինանսավորվում են Իրանից. Իսրայելի ՊՆ
Լուսանկարը՝ Noam Revkin Fenton/FLASH90-ի
Իսրայելում վերջին ահաբեկչությունների ալիքի հետևում կանգնած է պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման հրամանատարությունը, որը տեղակայված է Ստամբուլում։ Այս մասին ասել է երկրի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը։ Նա նաև մեղադրել է Պաղեստինի ինքնավարության ղեկավարությանն ահաբեկչությանն աջակցելու համար, գրում է cursorinfo.co.il-ն։
Բացի այդ, նախարարը կարծում է, որ Իսրայելի դեմ ահաբեկչությունը ֆինանսավորվում է Իրանից։ Յաալոնը բացատրել է, որ «ՀԱՄԱՍ»-ը տեղակայվել է Թուրքիայում այն բանից հետո, երբ նրա հրամանատարությունը դուրս է արվել Սիրիայից։
Նախարարի խոսքով՝ մուսուլմանների համար սուրբ Ռամադանի տոնի օրերի ընթացքում Իսրայելի տարածքում իրականացվել է 6 ահաբեկչություն։










