Քիմ Քարդաշյանը ամսագրի շապիկին՝ նավազուհու կերպարով. նա պատմել է իր առաջին տղամարդու մասին. լուսանկար

21:47 • 01.07.15

Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայտնվել է ամերիկյան հեղինակավոր Rolling Stone ամսագրի կազմին` նավազուհու կերպարանքով: Լուսանկարիչը սկանդալային Թերի Ռիչարդսոնն է:

 

Սոցցանցերում արդեն հասցրել են քննադատել Քիմի` հերթական անգամ կուրծքը ցուցադրելը: Դրան ի պատասխան օգտատերերն ասել են, որ եթե նախանձ կանայք էլ Քիմի կրծքից ունենային, իրենք էլ դա կցուցադրեին 30 մլն մարդու: Հենց այդքան են Քիմի հետևորդները Facebook-ում:

 

Ֆոտոսեսիային կից Քիմը նաև անկեղծ հարցազրույց է տվել և մի շարք բացահայտումներ արել: Այսպես նա խոստովանել է, որ իսկապես իր կյանքի առաջին տղամարդը եղել է Մայքլ Ջեքսոնի բարեկամը` Թի Ջեյը: Այդ ժամանակ Քիմը 14 տարեկան է եղել:

 

Նա խոստովանել է, որ 20 տարեկանում գաղտնի ամուսնացել է` երաժշտական պրոդյուսեր Դեյմոն Թոմասի հետ: Այդ արարքը Քիմը համարում է ամենահամարձակն իր կյանքում:

 

Նա խոստովանել է նաև, որ դեռ տարիներ առաջ կնոջ շորերով «բռնացրել է» իր հայրացուին և դեռ այն ժամանակ է իմացել նրա հակումների մասին:

 

Քիմը նաև ասել է, թե գիտի ով է տարածել իր պոռնոֆիլմը համացանցում, սակայն առայժմ չի հրապարակի դա: Քիմը նաև հույս է հայտնել, որ առաջիկա 20 տարում կմնա սեքս սիմվոլ և գործարար կին:

 

«Ասեմ, որ ես ավելի խելացի եմ, քան ինձ ներկայացնում են», - ավելացրել է Քիմը: