Կրեմլն արձագանքել է ԽՍՀՄ-ից Մերձբալթյան երկրների դուրս գալու օրինականությունը ստուգելու առաջարկին

15:16 • 01.07.15

Կրեմլում տեղյակ չեն եղել ԽՍՀՄ-ից Մերձբալթյան պետությունների դուրս գալու օրինականությունը ստուգելու պատգամավորների նախաձեռնության մասին։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է lenta.ru-ն։

 

«Կրեմլում ծանոթ չեն եղել այդ նախաձեռնությանը»,- մեկնաբանել է Պեսկովը։

 

Այսօր ավելի վաղ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ եթե Գլխավոր դատախազությունն անօրինական համարի Մերձբալթյան երկրների անկախության հռչակումը, ապա Էստոնիայում, Լատվիայում և Լիտվայում պետք է անցկացվեն Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվեներ:

 

«Մենք լքեցինք մեր հայրենակիցներին: Նրանք երբեք չեն ցանկացել ապրել անկախ պետություններում, նրանք ԽՍՀՄ քաղաքացիներ էին և ցանկանում էին մնալ այդպիսին»,- նշել է նա։