Սաակաշվիլին 50 «էնտուզիաստ» է փնտրում Օդեսայի մարզպետարանում աշխատելու համար

11:44 • 01.07.15

Ուկրաինայի Օդեսա շրջանի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին մրցույթ է հայտարարել շրջանային վարչակազմում պետծառայողի 50 պաշտոնի համար, գրում է korrespondent.net-ը։

 

Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում:

 

«Այս շաբաթ մենք մրցույթ ենք հայտարարում շրջանային վարչակազմում 50 պաշտոնի համար, և ես կոչ եմ անում հասարակական ակտիվիստներին հայտեր ներկայացնել: Մեզ պետք չեն ծանոթությամբ գտնված անձինք, այլ՝ իսկական էնտուզիաստներ: Եվ նրանց գտնելու լավագույն ձևը մրցույթն է»,- հայտարարել է Սաակաշվիլին:

 

Նա նաև նշել է, որ վարչակազմն ակտիվիստների ավելի վաղ ներկայացրած բոլոր առաջարկություններն «ուշադիր ուսումնասիրում է»։ «Անպայման կվերադառնանք դրանց քննարկմանը, և կարևորն այն է, որ միասին կիրականացնենք կոնկրետ ծրագրեր»,- վստահեցրել է Սաակաշվիլին։