Նիկոլա Սարկոզիի որդին հանդիպում է դաղստանցի մոդելի հետ. ԶԼՄ-ներ
Լուսանկարը՝ heute.at-ի
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի որդին՝ Պյեռը, հանդիպում է Դաղստանում ծնված մոդել Ամինաթ Միրզախանովայի հետ, գրում է Газета-ն՝ ավստրիական ԶԼՄ-ներին հղումով։
31-ամյա Պյեռի և 20-ամյա Ամինաթի հարաբերությունները սկսվել են Ritz Carlton հյուրանոցում կայացած միջոցառումից հետո։
«Նրա ֆրանսիական հմայքն ինձ անմիջապես դուր եկավ։ Նա շատ բարեհամբույր և հարգալից էր»,- պատմել է մոդելը՝ նշելով, որ դեռ չգիտի՝ ինչպես կզարգանան իրենց հարաբերությունները։










