ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային և օդային շրջափակումը uպառնալիքի տակ է դնում էներգետիկ շուկաների կայունությունը. Փեզեշքիան
ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային և օդային շրջափակումը սպառնալիքի տակ է դնում էներգետիկ շուկաների կայունությունը. էներգիայի խոշորագույն համաշխարհային մատակարարները պետք է դատապարտեն Վաշինգտոնի գործողությունները: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ ելույթ ունենալով Մոսկվայում Գազ արտահանող երկրների ֆորումի ութերորդ գագաթնաժողովում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Երկրների դեմ միակողմանի պատժամիջոցների սահմանումը և տնտեսական ահաբեկչությունը՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության ծովային և օդային շրջափակման տեսքով, ինչպես նաև ճնշումն այլ երկրների վրա՝ նրանց այդ շրջափակմանը ենթարկվել ստիպելու նպատակով, ևս մեկ ապօրինի գործողություններ են, որոնք լուրջ սպառնալիքի տակ են դնում էներգետիկ շուկաների կայունությունը: Դրանք պետք է դատապարտվեն էներգիայի խոշորագույն համաշխարհային մատակարարների կողմից և արդյունավետորեն խափանվեն»,- ասել է նա:
Փեզեշքիանը հավելել է, որ ԱՄՆ-ի ռազմական միջամտությունը Պարսից ծոցի շրջանում նույնպես ոչ միայն ազդում է տարածաշրջանային խաղացողների վրա, այլև խախտում է էներգիայի գնագոյացման, մատակարարումների և տեղափոխման գործընթացը՝ սպառնալիքի տակ դնելով համաշխարհային տնտեսության աճը:














