Անհրաժեշտության դեպքում ես կանջատեմ էլեկտրաէներգիան նույնիսկ իմ սեփական գրասենյակում, բայց թույլ չեմ տա, որ արտադրական ցիկլը կանգնի․ Փեզեշքիան

21:09 • 03.11.26

Թող սպանեն ինձ։ Եթե ժողովուրդը մեզ հետ է, ապա նույնիսկ եթե նրանք սպանեն ինձ նման հազարավոր մարդկանց, թշնամին անզոր կլինի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Եթե մենք հասնենք այն կետին, երբ ստիպված կլինենք անջատել մշակութային հաստատությունների գազը և էլեկտրաէներգիան՝ արտադրական օբյեկտների էլեկտրաէներգիան պահպանելու համար, դա հազարավոր ելույթների արժեք կունենա։ Մենք պետք է ապահովենք արտադրության անխափան գործունեությունը։ Մենք պետք է ստեղծենք այսպիսի վերաբերմունք. «Ես պետք է ավելի քիչ սպառեմ, որպեսզի արտադրությունը շարունակվի»։

Անհրաժեշտության դեպքում ես կանջատեմ էլեկտրաէներգիան նույնիսկ իմ սեփական գրասենյակում, բայց թույլ չեմ տա, որ արտադրական ցիկլը կանգ առնի։ Մենք չպետք է թույլ տանք, որ արտադրական գործընթացը կանգ առնի»,-նշել է նա։