Սաուդյան Արաբիայի արքայազնը 32 միլիարդ դոլարի իր ողջ կարողությունը նվիրաբերել է բարեգործության
Սաուդյան Արաբիայի արքայազն Ալ-Վալիդ բեն Թալյալը իր ողջ կարողությունը նվիրաբերել է բարեգործությանը, գրում է ТАСС-ը: Ինչպես հայտնել է ինքը՝ մեծահարուստը, խոսքը 32 միլիարդ դոլարի մասին է:
«32 միլիարդ դոլարի այդ նվիրատվությունը կօգնի փոխըմբռնում հաստատել մշակույթների միջև, կօգնի հասարակությունների զարգացմանը, կանանց անկախությանը, կուղղվի երիտասարդության աջակցմանը, բնական աղետների հետևանքների վերացմանը, ավելի հանդուրժող աշխարհի ստեղծմանը»,- ասել է բեն Թալյալը:
Նա ընդգծել է, որ գումարի մեջ է ընդգրկված նաև Թագավորական ներդրումային հոլդինգում իր մասնաբաժինը: Գումարները կտնօրինի Alwaleed Foundation հիմնադրամը:










