Սիրիայում ԻՊ-ի գրոհայիններին մահապատժի են ենթարկել իրենց իսկ ոճով (լուսանկար)

16:25 • 01.07.15

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում մահապատժի են ենթարկում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին։ Նախնական տվյալներով՝ նարնջագույն հագուստով մարդիկ, ովքեր գնդակահարում են ահաբեկիչներին, «Ջաիշ ալ- Իսլամ» խմբավորման ներկայացուցիչներ են, գրում է Life News-ը։

 

Տեսանյութը, որի մի մասը հասանելի է համացանցում, հայելային պատասխանն է մահապատիժների ձայնագրությունների, որոնք ավելի վաղ տեղադրել են ԻՊ-ի ներկայացուցիչները։ Հոլովակը հոլիվուդյան մարտաֆիլմի թրեյլեր է հիշեցնում։

 

Հոլովակում «Ջաիշ ալ- Իսլամ»-ի գրոհայինները կրում են նարնջագույն համազգեստ, որով սովորաբար իրենց զոհերին գլխատում են ԻՊ-ի գրոհայինները։ Նրանց զոհերը, ընդհակառակը, կրում են սև հագուստ և կապված են շղթաներով։ Ընդհանուր առմամբ, «Ջաիշ ալ- Իսլամ»-ի գրոհայինները մահապատժի են ենթարկել 13 մարդու, նշում են բրիտանական լրատվամիջոցները։

 

Atrocity: They then unmask the ISIS militants before a commander refers to their group as the 'most serious calamity for our jihad today'