«Թուրքական հոսքի» շուրջ Անկարայի հետ Մոսկվայի միջկառավարական համաձայնագրի տեքստը համաձայնեցվում է

11:02 • 01.07.15

gazprom.ru

Ռուսաստանի և Թուրքիայի համապատասխան նախարարությունները դեռևս աշխատում են «Թուրքական հոսք» նախագծի վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի տեքստի վրա, հաղորդում է Interfax.ru-ն։

 

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ վիճակում է գտնվում միջկառավարական համաձայնագրի ստորագրումը, որը ցանկանում էին համաձայնեցնել մինչև հունիսի 30-ը, ասել է. «Մշակվում է նախարարությունների կողմից»։

 

Նա ընդգծել է, որ քննարկվում է հենց միջկառավարական համաձայնագիրը։

 

Նոր նախագիծը կոչված է Ռուսաստանին այլընտրանքային երթուղի ապահովելու Արևմուտք գազ մատակարարելու համար` շրջանցելով Ուկրաինայի տարածքը: 

 

Նախագիծը նախատեսում է 63 մլրդ խորանարդ մետր հզորությամբ գազատարի կառուցում, որի հիմնական մասն անցնելու է Սև ծովի հատակով: