Վաշինգտոն թռչող United Airlines-ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Լոնդոնում
Փարիզից Վաշինգտոն ուղևորվող United Airlines ավիաընկերության UA914 չվերթը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել բրիտանական Հիթրոու օդանավակայանում, հաղորդում է ТАСС-ը: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ այդ որոշման պատճառը «արտակարգ իրավիճակն» է եղել, որի մասին օդաչուները հայտնել են դիսպետչերներին:
Հաղորդվում է, որ Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում վայրէջքը տեղի է ունեցել առանց միջադեպերի: Այժմ ինքնաթիռը գտնվում է օդանավակայանի թռիչքուղու վրա: Այնուամենայնիվ, միջադեպի մանրամասները, որոնց պատճառով անձնակազմը ստիպված է եղել հրաժարվել իր նախնական ճանապարհից, դեռ հայտնի չեն:










