Արմավիրի մարզում BMW-ն բախվել է կոմբայնին և կողաշրջվել. վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

23:25 • 02.07.15

Հուլիսի 2-ին՝ ժամը 21:29-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Կեսարիա-Վանանդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Մ-5 միջպետական ավտոճանապարհի Արմավիր-Նոր Կեսարիա 15-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի 34 SR 169 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է 51 ՍԼ 15 պետհամարանիշով կոմբայնին և կողաշրջվել:


Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը (մոտ 60-65տ տղամարդ, ինքնությունը պարզել չի հաջողվել) հոսպիտալացման ճանապարհին մահացել է:


Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան: