Բակո Սահակյանն այցելել է նախկին Ղարմետաքսկոմբինատի տարածքում գործող արտադրամասեր

16:46 • 02.07.15

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին այցելել է Ստեփանակերտի նախկին Ղարմետաքսկոմբինատի տարածքում գործող արտադրամասեր և ծանոթացել դրանց աշխատանքներին:

     

Երկրի ղեկավարը հանդիպել է աշխատակիցների հետ և ընդգծել, որ նոր աշխատատեղերի բացումը և արդյունաբերության տարբեր ճյուղերի զարգացումն այսուհետ էլ կլինեն իշխանությունների ուշադրության կենտրոնում:


Բակո Սահակյանը նաև նշել է, որ նախատեսվում է իրականացնել մի շարք նոր ծրագրեր: