BBC կորպորացիան հայտարարել է 1.000 աշխատատեղ կրճատելու մասին
ТАСС/EPA/ANDY RAIN
Բրիտանական BBC հեռարձակող կորպորացիան հայտարարել է ավելի քան հազար աշխատատեղ կրճատելու մասին: Այդ մասին աշխատակիցների հետ հանդիպմանը հայտարարել է կորպորացիայի գլխավոր տնօրեն Թոնի Հոլը, հաղորդում է ТАСС-ը:
Նրա խոսքով՝ նման քայլի պատճառ է դարձել ավելի քան 235 միլիոն դոլարով եկամուտների մակարդակի նվազումը՝ բաժանորդագրման վճարների կրճատման պատճառով: BBC-ի գլխավոր տնօրենը նշել է, որ որոշ բրիտանացիներ նախընտրում են կորպորացիայի հաղորդումները դիտել iPlayer հոսքային ինտերնետ-ծառայության օգնությամբ: Այդ պատճառով նրանք հրաժարվում են եթերային հեռուստատեսությունից և դադարում են բաժանորդագրման վճարներ անել։
BBC-ի տվյալներով՝ աշխատատեղերի կրճատումը թույլ կտա մոտ 80 միլիոն դոլար տնտեսել։










