Բելգիայում 24-ամյա աղջկան էվթանազիայի կենթարկեն երկարատև ընկճախտի պատճառով

13:47 • 02.07.15

Լուսանկարը՝ Reuters/Shannon Stapleton-ի


Բելգիայի 24-ամյա բնակչուհուն հաջողվել է հասնել էվթանազիայի ենթարկվելու իրավունքին, քանի որ արդեն երկար ժամանակ է` տառապում է ընկճախտից։ Ֆիզիկական խնդիրներ նա չունի։ Բժիշկները որոշել են, որ օգնել նրան այլևս չեն կարող, և համաձայնել են ներարկում անել, գրում է Комсомольская правда-ն։

 

Աղջիկն արդեն 3 տարի է՝ գտնվում է հոգեբուժարանում։ Նրան անընդհատ ինքնասպանության մասին մտքեր են այցելում։ Մի քանի անգամ նույնիսկ փորձել է ինքնասպանություն գործել, գրում է Newsweek-ը։

 

Բելգիայում արդեն ավելի քան 10 տարի է՝ գործում է էվթանազիայի մասին օրենքը։ Դրանում նշվում է, որ հիվանդը, ով ցանկանում է ինքնակամ հեռանալ կյանքից և դադարեցնել իր տառապանքները, պետք է լինի չափահաս և գիտակից։