Հիլարի Քլինթոնը մոտ 45 մլն դոլար է հավաքել նախընտրական արշավի համար

12:02 • 02.07.15

Լուսանկարը՝ EPA/ANDREW GOMBERT


ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով հավակնում է Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնին, արդեն մոտ 45 մլն դոլար է հավաքել իր նախընտրական արշավի համար, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով նրա պաշտոնական ներկայացուցիչներին։

 

Միջոցների հավաքումը սկսվել է ապրիլի կեսերից, երբ Քլինթոնն առաջին անգամ պաշտոնապես հայտարարեց նախագահական հավակնությունների մասին։ Նվիրատվությունների մոտ 91%-ը ստացվել է 100-ական դոլար փոխանցումներից։

 

New York Times թերթի տվյալներով՝ դեռ նախագահական մրցապայքարին մասնակցող քաղաքական գործիչներից և ոչ մեկին չի հաջողվել նման մեծ գումար հավաքել նախընտրական արշավի համար։