Հուլիսի 4-ին Փարիզում հայկական դպրոց կբացվի. ներկա կլինեն երկու երկրների վարչապետները

19:46 • 02.07.15

Փարիզի ծայրամասային Ալֆորտվիլլե համայնքում հուլիսի 4-ին տեղի կունենա «Արաբյան» հայկական դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա գտնվեն Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը և նրա հայ գործընկեր Հովիկ Աբրահամյանը:


Ինչպես տեղեկացնում է Prensa Armenia-ն`  նախագիծն իրականացվել է Ֆրանսիայում հայ մշակույթի զարգացման ասոցիացիայի և «Սուրբ Մեսրոպ» վարժարանի ասոցիացիայի համատեղ ջանքերով, ինչպես նաև Ալֆորտվիլլեի քաղաքային ղեկավարության աջակցությամբ:


Շենքը, որի կառուցումն սկսվել էր 2013-ին, նախատեսված է օգտագործել որպես «Սուրբ Մեսրոպ» դպրոցի  մասնաճյուղ` համայնքում ավելի մեծ թվով աշակերտներ ընդունելու համար: Դպրոցը զբաղեցնում է 1585 քառ. մետր տարածք և կառուցվել է Սեն գետի ափին: Այն դռները աշակերտների առաջ կբացի այս տարվա սեպտեմբերին:


Բացման արարողությանը ներկա կգտնվեն նաև այլ նշանավոր անձինք` քաղաքական գործիչներ, հոգևորականներ, ինչպես նաև Ֆրանսիայում հայ մշակույթի զարգացման ասոցիացիայի նախագահ Նորվան Զաքարյանը, նախագծի հիմնական բարերար Գևորգ Արաբյանը: