Հունաստանի ֆինանսների նախարարը սպառնացել է հրաժարական տալ, եթե հույներն «այո» ասեն խիստ տնտեսման ծրագրին

16:28 • 02.07.15

REUTERS/FRANCOIS LENOIR

 

Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե հույների մեծ մասը հանրաքվեի ժամանակ «այո» ասի խիստ տնտեսման ծրագրին, որն առաջարկում են միջազգային վարկատուները, գրում է gazeta.ru-ն։

 

Նա նշել է, որ Հունաստանը չի ընդլայնի տնտեսությունը և ձևացնի, թե կարող է մարել բոլոր պարտավորությունները:

 

Վարուֆակիսը կոչ է անում հույներին առաջիկա հանրաքվեի ժամանակ դեմ քվեարկել տնտեսման խիստ միջոցառումների ընդունմանը: Ընդ որում՝ նա համոզված է, որ քվեարկությունը ոչ մի կերպ չի անդրադառնա եվրոգոտում Հունաստանի ճակատագրի վրա։

 

Հիշեցնենք, որ հանրաքվեն անցկացվելու է հուլիսի 5-ին։