Հունաստանն օրական մինչև 50.000 զբոսաշրջիկ է կորցնում. երկրի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչ

12:49 • 02.07.15

AP

 

Հունաստանն օրական մինչև 50.000 զբոսաշրջիկ է կորցնում։ Այդ մասին հայտնել է երկրի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչ Անդրեաս Անդրեադիսը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Պաշտոնյայի խոսքով՝ եթե նման միտումը պահպանվի, մեծ վնաս կկրի նաև երկրի աշխատաշուկան՝ հաշվի առնելով հունական ՀՆԱ-ում զբոսաշրջության նշանակությունը:

 

Իրենք՝ հույները նույնպես սկսել են հնարավորինս քիչ ծախսել արձակուրդների վրա՝ երկրում տնտեսական ճգնաժամի պատճառով:

 

Որոշ փորձագետներ վախենում են հաշիվների վճարումների զանգվածային բացակայությունների պատճառով հունական ռեստորաններ մթերքների առաքման հետ կապված խնդիրներից:

 

Զբոսաշրջիկները նաև բողոքում են Հունաստանում կանխիկ գումար հանելու և բանկային քարտերով վճարումների հետ կապված դժվարություններից:

 

Հունաստանի քաղաքացիների համար այժմ գործում է օրական առնվազն 60 եվրո գումար հանելու սահմանափակումը, սակայն օտարերկրյա զբոսաշրջիկների համար այդ սահմանափակումը չի գործում։