Moody’s-ը նվազեցրել է Հունաստանի սուվերեն վարկանիշը՝ բացասական կանխատեսմամբ

11:12 • 02.07.15

Emmanuel Dunand | AFP | Getty Images

 

Moody’s վարկանշային գործակալությունը նվազեցրել է Հունաստանի սուվերեն վարկանիշը Caa2-ից մինչև Caa3՝ բացասական կանխատեսմամբ, հաղորդում է gazeta.ru-ն։

 

Գործակալության փորձագետների կանխատեսմամբ՝ Հունաստանը չի կարողանա խուսափել կոմերցիոն պարտավորությունների գծով դեֆոլտից առանց օտարերկրյա վարկատուների և լուրջ տնտեսական բարեփոխումների օգնության:

 

Եվրոգոտուց Հունաստանի դուրս գալու հետ կապված իրավիճակն անկայունություն է առաջացնում համաշխարհային ֆինանսական շուկաներում։

 

Հուլիսի 5-ին նախատեսված հանրաքվեն նաև հավելյալ վտանգ է, նշել է գործակալությունը։