Մահացել է Հոլոքոստի ժամանակ մոտ 700 երեխա փրկած բրիտանացին (տեսանյութ)

11:34 • 02.07.15

Մեծ Բրիտանիայում 106 տարեկանում կյանքից հեռացել է Նիկոլաս Ուինթոնը, ով նացիստական համակենտրոնացման ճամբարներից փրկել է 669 հրեա երեխայի, հաղորդում է Interfax.ru-ն։

 

Բրիտանացին, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բրոքեր է աշխատել բորսայում, օգնել է գնացքներով դուրս բերել հրեական ծագման երեխաներին օկուպացված Պրահայից:

 

Ուինթոնը ստիպված է եղել բազմաթիվ բյուրոկրատական խոչընդոտներ հաղթահարել, որպեսզի Մեծ Բրիտանիա տեղափոխի երեխաներին, որոնց համակենտրոնացման ճամբար էր սպառնում: Նրա անմիջական մասնակցությամբ, ընդհանուր առմամբ, Պրահայից դուրս է բերվել այդպիսի ութ գնացք, նա այլ տրանսպորտային միջոցով երեխաներ է դուրս բերել նաև Վիեննայից:

 

Նիկոլաս Ուինթոնը, ում անվանում էին «բրիտանացի Շինդլեր», ծնվել է հրեական ընտանիքում, պատերազմի սկսվելուց հետո թողել է ամեն ինչ՝ Պրահա մեկնելու համար: Մեծ Բրիտանիայում նա օգնել է փրկված երեխաներին որդեգրման հարցում։

 

1988 թվականին բրիտանական BBC-ի «That’s Life» հաղորդման ժամանակ անակնկալ է կազմակերպվել նրա համար. նա հանդիպել է իր շնորհիվ փրկված երեխաներին։

Հուզիչ տեսանյութը՝ ստորև.