Պաղեստինը մտադիր է դեսպանատուն բացել Վատիկանում

15:37 • 02.07.15

РИА Новости. Владимир Астапкович 

 

Պաղեստինը մտադիր է առաջիկա երկու ամիսներին դեսպանատուն բացել Վատիկանում, հայտարարել է Պաղեստինի արտգործնախարարը, գրում է ria.ru-ն։

 

«Մենք Վատիկանի հետ պատմական համաձայնագիր ենք ստորագրել, որը որոշում է Կաթոլիկ եկեղեցու և պաղեստինյան պետության միջև հարաբերությունները: Այդ համաձայնագրում փաստացիորեն ճանաչում է առկա: Մենք, հնարավոր է, մեկ-երկու ամսից Վատիկանում մեր դեսպանությունը բացենք»,- ասել է արտգործնախարար Ռիյադ Ալ-Մալիքին։