Ֆիլիպինների ափերի մոտ ավելի քան 170 ուղևոր տեղափոխող նավ է շրջվել. կան տասնյակ զոհեր

12:19 • 02.07.15

РИА Новости. Михаил Цыганов

 

Ֆիլիպինների ափերի մոտ 173 ուղևոր տեղափոխող նավ է շրջվել, 33 մարդ մահացել է: Այդ մասին հայտնել է Մանիլայի ծովափնյա անվտանգությունը, հաղորդում է ria.ru-ն։

 

Նավն Օրմոկ քաղաքից ուղևորվում էր Կամոտես կղզի։

 

Դեպքի վայրում սկսվել է փրկարարական գործողություն։ Ջրից դուրս է բերվել 118 մարդ, 19-ը համարվում են անհետ կորած։