Էկվադորի իշխանությունները մեղադրել են ընդդիմությանը նախագահական պալատը գրավելու փորձի համար

08:45 • 02.07.15

РИА Новости. Дмитрий Знаменский

Էկվադորի իշխանությունները չորեքշաբթի օրը մեղադրել են ընդդիմությանը Կիտոյում նախագահական պալատը գրավելու և օդանավակայանները, ինչպես նաև հարևան Կոլումբիայի և Պերուի հետ սահմանին գտնվող անցակետերն արգելափակելու մտադրության համար, հաղորդում է ria.ru-ն:

 

Էկվադորի ներքին գործերի նախարար Խոսե Սերանոյի խոսքով՝ այդ գործողություններն ընդդիմությունը պլանավորում էր իրականացնել հինգշաբթի օրը նախատեսվող բողոքի ցույցերի ժամանակ:

 

«Ենթադրվում էր ուժով վերցնել Կարոնդելետ պալատը, հավաքել մարդկանց և նրանց կենտրոնացնել Անկախության հրապարակի մուտքերի մոտ»,- ասել է Սերանոն։

 

Այդ բոլոր գործողությունների նպատակը պետք է դառնար երկրում քաոսի ստեղծումը հուլիսի 6-8-ը նախատեսվող Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը տապալելու համար, նշել է նախարարը։